Հայաստանի գյուղատնտեսությանը մեծ վնաս հասցրած կրծողների եւ մորեխների վերացման համար տարվող աշխատանքներով հետաքրքրվեց պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի պատասխանից պարզվեց, որ այս տարի միջոցներն անմիջականորեն համայնքներին են տրամադրվելու, ինչը ենթադրում է նկատելի արդյունավետություն։ Բացի այդ, նախարարը հավաստիացրեց, որ ճշգրիտ հաշվարկվել են թե՛ անհրաժեշտ ֆինանսական միջոցները, թե՛ դեղամիջոցների ծավալները եւ անգամ յուրաքանչյուր կրծողի բույն անցքերը։
Վերջին ձեւակերպումը համապատասխան մեծ աշխուժություն առաջացրեց դահլիճում, ինչի առնչությամբ Մկրտիչ Մինասյանը դժգոհություն հայտնելով ընդգծեց հարցի կարեւորությունը եւ պահանջեց հարգալից վերաբերմունք։
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ