Անդրադառնալով հացի գների բարձրացման հարցին, երեկ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը այն կարծիքը հայտնեց, որ եթե Հայաստանը, ունենալով աղքատության նվազեցման լրջագույն խնդիր, թույլ է տալիս գների եւ առաջին հերթին հացամթերքի գների բարձրացում, որն էական ազդեցություն է թողնում անապահով խավի բյուջեի վրա, ապա դրանով բարդացնում է աղքատության խնդրի լուծումը։