2003 թ. Հայաստանի կառավարությանը կից փախստականների եւ միգրացիայի հարցերով վարչությանն են դիմել 82 արտասահմանցիներՙ փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը։ Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացողների թվում ամենից շատ Իրաքի քաղաքացիներ են (63 մարդ), Իրանիցՙ 6, Սիրիայիցՙ 4, 2-ականՙ Թուրքիայից, Ուկրաինայից, Չեխիայից, 1-ականՙ Լեհաստանից, Ղազախստանից եւ Աբխազիայից։ Հայաստանում ապրել ցանկացող 82 արտասահմանցիների մի մասն արդեն ստացել է փախստականի կարգավիճակ։