«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2004-02-17 | #27, 2004-02-18 | #28, 2004-02-19


«ԱՐՄԵՆԻԿՈՒՄՈՎ» ՇԱՏԵՐՆ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ

«Արմենիկում+» ՓԲԸ գլխավոր տնօրեն Լեւոն Գեւորգյանը «Ռեգնում» գործակալությանը հաստատել է թուրքական «Սաբահ» օրաթերթի նախօրեին տարածած հաղորդագրությունը (տպագրվել է «Ազգի» երեկվա համարում), ըստ որի Թուրքիան ցանկություն է հայտնել արտոնագրել հայկական «Արմենիկում» դեղամիջոցը։ «Ներկայումս Թուրքիան, Հնդկաստանը, եվրոպական մի շարք երկրներ, Ուկրաինան, Ռուսաստանը բանակցություններ են վարում դեղամիջոցն արտոնագրելու համար», ասել է Գեւորգյանը։

1999 թ. հայ գիտնականները ստեղծեցին «Արմենիկում» դեղամիջոցը, որի ներարկումն արյան մեջ նվազեցնում է ԴԱՎ-ի (դիմադրողականության անկման վարակ) մակարդակը։ «Արմենիկումը» 20 անգամ էժան է արեւմտյան նմանօրինակ դեղամիջոցներից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4