2004 թ. հունվար-փետրվարին ԼՂՀ-ում հակատանկային եւ հակահետեւակային ականների զոհ են դարձել չորս հայեր Նոր Մարաղա եւ Վազգենաշեն գյուղերի մերձակայքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը Ստեփանակերտից։ 2003 թ. ԼՂՀ-ում գրանցվել է ականների պայթյունի 18 դեպք, որի հետեւանքով 9 մարդ մահացել է, 12-ը (այդ թվում 2-ըՙ երեխաներ) ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Բրիտանական «Հելոու թրասթ» մարդասիրական կազմակերպությունից, որը ԼՂՀ-ում զբաղվում է ականազերծման աշխատանքներով, տեղեկացնում են, որ Ղարաբաղի տարածքն ականազերծելու համար անհրաժեշտ է առնվազն 7 տարի։