Հիմք ընդունելով «Մարդու իրավունքների պաշտոնի մասին» ՀՀ օրենքը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 19-ին հրամանագիր է ստորագրել Լարիսա Ալավերդյանին մարդու իրավունքների պաշտպան նշանակելու մասին։ Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի ընդունման կապակցությամբ, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի մասին» հրամանագիրը։