ԲԱՔՈՒ, 19 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում զինուժերի պլանային հրամանատարաշտաբային վարժանքներ են սկսվել։ Այդ մասին այսօր երեկոյան հաղորդել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Վարժանքներում ներգրաված են երկրի զինուժերի բոլոր զորատեսակները։ Նախարարությունում նշել են, որ զորավարժությունների ընթացքում, որոնք կշարունակվեն մինչեւ փետրվարի 21-ը, կփորձարկվի մարտական գործողությունների ժամանակ զորատեսակների գործողությունների փոխհամաձայնեցումը։