Ավանդապահ գյումրեցու դուստրն ամոթանք էր տալիս հայ ժողովրդին ռասայական խտրականության համար. ինքն ամուսնացել էր նիգերիացի սեւամորթ երիտասարդի հետ եւ զարմանում ու զայրանում է, որ իր հարազատներն ու համաքաղաքացիները չեն խրախուսում ամուսնական այդ կապը։ Զարմանում է, որ Եվրախորհուրդ մուտք գործած հայ ժողովուրդը «չի հասունացել» այնքան, որ սեւամորթի հետ հայ աղջկա ամուսնանալը համարում է անընդունելի եւ դատապարտելի...
Նիգերիացի Մայքլը վիրավորված է, որ իրենց ամուսնությունը հասարակության կողմից չի ընդունվում, եւ իրեն օտար է զգում, որ հայերը ռասայական տարբերություն են դնում, որովհետեւ Հայաստանում երբեւէ սեւամորթներ չեն բնակվել, եւ շփում նրանց հետ հայերը իրենց երկրում չեն ունեցել։ Մինչդեռ Եվրոպայում այդօրինակ ամուսնություններին շատ ավելի հանդուրժողական են վերաբերվում։
Ահա այսպես...
Թող թյուր կարծիք չստեղծվի, թե ես ռասայական խտրականության կողմ եմ. քավ լիցի։ Մարդկային բոլոր տեսակներն այս արեւի տակ ապրելու լիարժեք իրավունք ունեն, եւ ոչ ոք չի կարող արգելել նրանցից որեւէ մեկին աճել, բազմանալ, պահպանել իր տեսակը, իր մշակույթը։ Ոչ ոք չի կասկածում նրանց մարդկային արժանիքներին, նրանք իրենց տեսակի մշակութային կրողներն են եւ իրենց մարդկային հոգեկերտվածքով, ստեղծած մշակութային արժեքներով հարստացնում են համամարդկային քաղաքակրթության գանձարանը։ Արարիչը, բնությունը, ինչպես կհաճեք, ստեղծել է մարդկային տեսակների բազմազանությունՙ տեղադրելով յուրաքանչյուրին Երկիր մոլորակի մի աշխարհամասում։ Սա անժխտելի փաստ է։ Եվ դրա մեջ խորհուրդ կա։ Չլինեին ռասաները, չէին լինի նրանց ստեղծած մշակութային արժեքներն իրենց բազմազանությամբ եւ ինքնատիպությամբ։
Մարդկային յուրաքանչյուր տեսակ պատասխանատու է իր տեսակը պահպանելու եւ շարունակելու հարցում։ Չկա պարզապես մարդՙ որպես կենսաբանական էակ կամ միավոր... Կա մարդկային որեւէ ռասայի պատկանող, որեւէ ազգի ներկայացուցիչՙ իրեն բնորոշ հոգեկերտվածքով, մտածելակերպով, հոգեբանությամբ, մշակութաստեղծման առանձնահատկություններով, դիմագծով, լեզվով, մի խոսքով, մարդկային տեսակ, որն ունի ազգություն, լեզու, ունի հայրենիք, ունի մշակույթ։ Բուսական եւ կենդանական աշխարհում յուրաքանչյուր տեսակ բջիջների հիշողությամբ պահպանում է իր տեսակը։ Մարդն էլ, տեսնելով բուսական եւ կենդանական աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեսակները, ձգտել է պահպանել դրանք պատահական կամ միտումնավոր խաչասերումներից։
Այս գիտահանրամատչելի նախաբանը բնավ ինքնանպատակ չէ։ Մենքՙ հայերս, նույնպես մեր տեսակը պահպանելու խնդիր ունենք։ Եթե հետեւենք «Մարդը մարդ էՙ ինչ ռասայի էլ պատկանի» կարգախոսին (իհարկե, իրականում այդպես է) եւ «սրտի ձայնին» լսելով ամուսնանանք սեւամորթի, դեղնամորթի եւ կարմրամորթի հետ, ապա հարյուր տարի հետո հայըՙ որպես մարդաբանական տեսակ, կվերանա։ Յուրաքանչյուր մարդ, անհատ անձ լինելուց բացի, որեւէ ազգի ներկայացուցիչ է, տվյալ դեպքում մենք հայ ենք, եւ մեզնից յուրաքանչյուրը պարզապես իրավունք չունի փոխելու մեր տեսակը։ Մարդկայնորեն գուցե եւ հասկանալի է, որ ամեն կին ուզում է ընտանիք կազմել, մայրանալ, բայց հայ կինը հայ երեխա պիտի ծնի, եւ հայ երեխային հայ կինը պիտի ծնի։ Այս պարզ ճշմարտությունը մանկուց պիտի ներարկվի հայ երեխայի հոգու եւ մտքի մեջ։ Մենք քիչ ենք եւ չենք կարող մեզ շռայլություն թույլ տալՙ այլ ազգերի զավակ պարգեւելով...
Ինձ պարզապես հասկանալի չէր «Կայմ» հեռուստաընկերության «Հատուկ գոտի» հաղորդման նպատակը։ Մենք չպետք է մոռանանք, որ հանրային հեռուստատեսության հաղորդումները դիտում են աշխարհով մեկ սփռված հայերը։ Ոգեղեն եւ ազգապահպան գաղափարներն արդյոք հագեցրե՞լ են մեզ արդեն, որ մենք ինքներս խարազանում ենք մեզ այնպիսի հյուրընկալության համար, որի արդյունքում լրագրողուհու մեկնաբանությամբ, «Մեր հյուրընկալությունն ու հյուրասիրությունն օտարները վայելել են, բայց մեր կողքին ոչ ոք չի ցանկացել ապրել»։ Նախ չարաչար սխալվում է հաղորդման հեղինակը։ Հայաստանում հայերի կողքին դարերով ապրել են քրդեր, եզդիներ, պարսիկներ, ասորիներ։ Իսկ եթե իրապես մեծ թվով օտարազգիներ չեն ապրել, ապա պատճառը շատ պարզ է. Հայաստանում հայերի համար էր ծանր ու տաժանելի, ինչո՞ւ պիտի օտարներն իրենց հայրենիքի կամ այլ երկրի խաղաղ ու բարեկեցիկ կյանքը թողնեին եւ ապրեին մերՙ դժնդակ եւ թալանի ու ավարի բաժին դարձած երկրում։ Խորհրդային տարիներին նույնպես Հայաստանում ապրում էին բազմաթիվ ազգեր։
Ի՞նչ նկատի ունի հաղորդման հեղինակը, ասելով, թե «ներկա հյուրընկալությունը նոր մոդել է պարտադրում»։ Լսո՞ւմ եք, պարտադրում, եւ ոչ այլ բան։ Գուցե «Հատուկ գոտի» հաղորդաշարը Եվրախորհրդի պատվերն է կատարում հայերիս «եվրոպականացնելու» միտումով, թե՞ դրամաշնորհ է ստացել։
Համենայն դեպս, «Հայերը» եւ «Երկրի ուժը» ֆիլմաշարերի ստեղծմանը հետամուտ հեռուստաընկերությունը, կարծում եմ, չէր կարող ազգային սկզբունքներից նահանջել եւ խառն ամուսնությունը ներկայացնել որպես եվրոպական արժեք։ Սթափվենք ազգովին եւ չկորցնենք ազգային մեր տեսակի կորուստն զգալու զգոնությունը։
ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ