«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2004-02-18 | #28, 2004-02-19 | #29, 2004-02-20


ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾԸ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԳԱԼՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության օպերատիվ տեղեկագրից, փետրվարի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժին հիվանդանոցից հաղորդվել է, որ ազդրի մասում սուր կտրող գործիքից ստացած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի Մարտին Առաքելյանը, որը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է։ Մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով փետրվարի 18-ին բերման են ենթարկվել Կարո Գ.-ն, Արթուր Մ.-ն եւ Ռուսլան Ա.-ն։ Պարզվել է, որ վերջիններս փետրվարի 13-ին վիճաբանել են Մարտին Առաքելյանի հետ, որի ժամանակ Ռուսլան Ա.-ն դանակահարել է վերջինիս։ Ռուսլան Ա.-ն ձերբակալված է. Կարո Գ.-ն եւ Արթուր Մ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4