«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2004-02-19 | #29, 2004-02-20 | #30, 2004-02-21


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՆԵՂՎԱԾՔ Է

Մոսկվայում «Աերոֆլոտի» հովանու ներքո անցկացվող շախմատի մրցաշարում կայացավ 3-րդ տուրը։ Ուժեղագույնների խմբում առաջատարների շարքում գտնվող Կարեն Ասրյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Էտյեն Բաքրոյի հետ, իսկ ահա Սերգեյ Մովսիսյանը պարտվեց Ալեքսանդր Ռուսթեմովին։ Այս տուրում հաջող հանդես եկան Տիգրան Պետրոսյանն ու Արա Մինասյանը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Պավել Կոտսուլին եւ Գաբրիել Սարգսյանին։ Առայժմ անհաջող է հանդես գալիս Արման Փաշիկյանը, որը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեցՙ զիջելով Սերգեյ Ցիգալկոյին։ Մեր մյուս շախմատիստների մասնակցությամբ հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի։ Միավորները բաժանեցին Արոնյանն ու Ստեֆանսոնը, Վահանյանն ու Միտոնը, Արտաշես Մինասյանն ու Պրիդորոզնին, Էլինա Դանիելյանն ու Կոսիլեւը, Գրիգորյանցն ու Վլասովը։

Երեք տուրից հետո ուժեղագույնների խմբում 100 տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ալեքսանդր Ռուստեմովը, Լյուկ վան Վելին եւ Վալերի Ֆիլիպովը։ Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Կարեն Ասրյանըՙ 2,5 միավոր։ 2-ական միավոր են վաստակել Սերգեյ Մովսիսյանը, Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը, Արա Մինասյանը եւ Լեւոն Արոնյանը։

«B» խմբի մրցաշարում Հայաստանի պատվիրակներից բոլորից հաջող է հանդես գալիս Բենիամին Գալստյանը, որն իր 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ հաղթելով Պավել Պոնկրատովին։ Գալստյանը 7 շախմատիստների հետ 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 2,5-ական միավոր են վաստակել Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Հարությունյանը, որոնք միմյանց հետ անցկացված պարտիայում խաղաղ դաշն կնքեցին։ Հաղթանակ տոնեց նաեւ Տիգրան Քոթանջյանըՙ պարտության մատնելով Դինեշ Շարմային։ Քոթանջյանն ունի 2,5 միավոր։ 2 անընդմեջ հաղթանակներից հետո պարտություն կրեց Աշոտ Նադանյանըՙ զիջելով Արթուր Յանթուրինին, որը 3 միավորով առաջատարների խմբում է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4