«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2004-02-21 | #31, 2004-02-24 | #32, 2004-02-25


Ի ՊԱՏԻՎ ՎԱՉԵ ՊԱՐՍՈՒՄՅԱՆԻ

Բեվերլի Հիլզում հունվարի 18-ին կայացած ճաշկերույթի ժամանակ Հայկազյան համալսարանի տիկնանց հանձնաժողովի նախագահ Ջոյս Սթայնը հայտարարել է, որ համալսարանում կրթաթոշակ է հիմնվել Գլենդեյլի Լարք երաժշտանոցի եւ Լարք երաժշտական ընկերության հիմնադիր վաստակաշատ խմբավար Վաչե Պարսումյանի անունով, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը։

Պարսումյանը երաժշտություն է դասավանդել Բեյրութի Հայկազյան քոլեջում, ամերիկյան համալսարանում, Լիբանանյան համալսարանում եւ աստվածաբանությունՙ Մերձավոր Արեւելյան վարժարանում։ Նա հիմնադիրն է մի շարք երաժշտական խմբերի, որոնցից մեկը կրում է «Արմիս» անունը։

1984-ին Բեյրութում հիմնել է Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտանոցը։ Համերգներով հանդես է եկել Սիրիայում, Ֆրանսիայում եւ Միացյալ Նահանգներում։ 2001-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցում արժանացել է պատվավոր պրոֆեսորի աստիճանին։

Նրան ի պատիվ տրված երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Լարքի երաժիշտները։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4