ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀՀ կառավարության փետրվարի 19-ի նիստում ընդունված որոշմամբ «Արմենտելը» զրկվում է բջջային կապի եւ տվյալների փոխանցման միջազգային ելքի մենաշնորհից։ Այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը, որը միաժամանակ հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե այդ որոշմամբ «Արմենտելը» զրկվում է միայն բջջային կապի մենաշնորհից։ Ա. Սաղաթելյանը հայտնեց նաեւ, որ ներկայումս հստակեցվում է որոշման վերջնական տեքստը։
ՀՀ կառավարության փետրվարի 19-ի նիստում որոշում էր ընդունվել փոփոխություններ եւ լրացումներ կատարել կառավարության 1997թ. հունիսի 25-ի թիվ 218 որոշման մեջ։ Ըստ Ա. Սաղաթելյանի, նոր որոշումը ուժի մեջ կմտնի մայիսի 31-ից։