«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2004-02-21 | #31, 2004-02-24 | #32, 2004-02-25


ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԾՆՎԵՑ 11-ՐԴ ԵՐԵԽԱՆ

ԼՂՀ իշխանությունները խրախուսում են բազմազավակ ընտանիքներին

Ստեփանակերտում լույս տեսնող «Ազատ Արցախ» թերթը տեղեկացնում է, որ ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղում վերաբնակվածներ Թամարա եւ Վահագն Սարգսյանների ընտանիքում օրերս ծնվել է 11-րդ երեխան։ Երջանիկ ծնողներն ունեն 6 դուստր, 5 որդի եւ 5 թոռ։ Դուստրերից երկուսն ամուսնացած են։ Տարիքով ամենամեծ թոռը 7 տարեկան է։ Սարգսյանները Վազգենաշենում բնակվում են 3 սենյականոց տանը, ԼՂՀ կառավարությունը նրանց որդիներից մեկին տրամադրել է 2 սենյականոց բնակարան։

«Ռեգնում» գործակալության Ստեփանակերտի թղթակիցը հաղորդում է, որ Սարգսյանների ընտանիքը 11-րդ երեխայի ծնվելու համար ԼՂՀ կառավարությունից ստանալու է 5 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ օգտվելու է օրենքով նախատեսված արտոնություններից։ Կառավարությունը շարունակում է խրախուսել ԼՂՀ-ում վերաբնակվողներին եւ բազմազավակ ընտանիքներին։

2003 թ. Հադրութի, Ասկերանի եւ Մարտունու շրջանների երեք ընտանիքներում ծնված 10-րդ երեխայի համար տրվել է 5 հազարական դոլար։ Ըստ 2003 թ. տվյալների, ԼՂՀ-ում գրանցված է 15 ընտանիք, որտեղ երեխաների թիվը հասնում է 7-ի։ Արտոնություններից օգտվում են 3 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։ Ծնված երրորդ երեխայի անունով «Արցախբանկում» անցյալ տարի բացվել է 326 համար, 4-րդի դեպքումՙ 129, 5-րդիՙ 44, 6-րդիՙ 19, 7-րդիՙ 6, 8, 9 եւ 10-րդիՙ 2-ական, 11-րդիՙ 1։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4