«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2004-02-24 | #32, 2004-02-25 | #33, 2004-02-26


ԱՌԱՆՑ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ

Խորվաթիայի Պուլա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներն ավարտեցին ելույթները։ Ցավոք, ասպարեզում մնացած Հայաստանի երկու պատվիրակներին էլ չհաջողվեց մտնել կիսաեզրափակիչ եւ արժանանալ օլիմպիական ուղեգրերի։ Ալեքսան Նալբանդյանը (48 կգ) զիջեց հունգարացի Բեդակ Պալին, իսկ Արտակ Մալումյանը պարտվեց ուկրաինացի Անդրեյ Ֆեդչուկին։ Այսպիսով, ՀՀ հավաքականը, որի կազմում ռինգ էին դուրս եկել 8 բռնցքամարտիկներ, ձեռնունայն է վերադառնում Եվրոպայի առաջնությունից։ Ճիշտ է, առջեւում եւս մի քանի վարկանիշային մրցաշարեր կան եւ մեր բռնցքամարտիկները դեռ կարող են Աթենքի օլիմպիադայի ուղեգիր նվաճել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4