ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վճռաբեկ դատարանի քրեական ու զինվորական գործերով պալատը փետրվարի 27-ին կլսի «հոկտեմբերի 27»-ի քր. գործով բերված բողոքները։ Դատավճիռը բողոքարկել են դատապարտյալներՙ Էդիկ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյանն ու Համլետ Ստեփանյանը, ինչպես նաեւ պաշտպաններ Կարո Աղաջանյանն ու Մարուսյա Չիլինգարյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանի հունվարի 22-ի դատավճռով Է. Գրիգորյանը եւ Ա.Կնյազյանը դատապարտվել են ցմահ, Հ. Ստեփանյանըՙ 14 տարվա ազատազրկման։