«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2004-02-27 | #35, 2004-02-28 | #36, 2004-03-02


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ՀԲԸՄ-ի եւ Ամերիկայի հայկական եկեղեցու արեւելյան եւ արեւմտյան թեմերի համագործակցությամբ Հայկական համագումարը նախատեսում է ապրիլի 18-ին Վաշինգտոնի ազգային մայր տաճարում եկեղեցական արարողությամբ սկսել իր տարեկան համաժողովը։ Միջհարանվանական արարողությունը, որին ներկա են լինելու, ըստ այդ առթիվ ստացված մամլո հաղորդագրության, Բալթիմորի արքեպիսկոպոս կարդինալ Ուիլյամ Քիլերը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղար Բոբ Էդգարը, նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 89-րդ տարելիցի հիշատակությանը։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ընդգրկում է բողոքական, ուղղափառ եւ անգլիկան հավատացյալների 50 միլիոն անդամների։ Հիմնվել է 1950-ին եւ Միացյալ Նահանգներում միջեկեղեցական համերաշխության գլխավոր մղիչ ուժն է։ Բալթիմորի արքեպիսկոպոսը Մ. Նահանգներում ամենահին կաթոլիկական աթոռի հովվապետն է եւ արժանացել է «պատվավոր առաջնորդ» կոչման։

«Մենք շնորհակալ ենք նրանց, որ բարոյական աջակցություն են բերում մեր զոհերի հիշատակը նշելուն», ասել է համագումարի գործադիր տնօրեն Ռոս Վարդյանը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4