«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2004-02-27 | #35, 2004-02-28 | #36, 2004-03-02


ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Լինարեսի շախմատային մրցաշարի 7-րդ տուրի բուռն իրադարձություններից հետո, երբ բոլոր երեք պարտիաներն էլ արդյունավետ ելք ունեցան, հաջորդ տուրերում կրկին հարաբերական անդորր հաստատվեց։ Կայացած 9 պարտիաներից 8-ն ավարտվեցին ոչ-ոքի։ Միավորը բաժանեցին Լեկոն ու Ռաջաբովը, Կասպարովն ու Շիրովը, Կրամնիկն ու Վալյեխոն, Ռաջաբովն ու Կասպարովը, Շիրովն ու Կրամնիկը, Վալյեխոն ու Թոփալովը, Կասպարովն ու Լեկոն, Կրամնիկն ու Ռաջաբովը։ Միակ հաղթանակը տոնեց բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը, որը սպիտակներով հաղթեց Ալեքսեյ Շիրովին։ 10 տուրից հետո աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Լեկոն, Կասպարովն ու Կրամնիկը, ընդ որում Լեկոն մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ 4-ական միավոր են վաստակել Թոփալովն ու Շիրովը, որոնց կես միավորով են զիջում Վալյեխոն ու Ռաջաբովը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4