Շվեյցարիայի առաջնության վերջին տուրերում հաջող է հանդես գալիս «Ցյուրիխը», որի կազմում խաղում է Արթուր Պետրոսյանը։ Հերթական տուրում «Ցյուրիխը» հյուրընկալվել էր «Յանգ բոյզին», որի կազմում նախորդ առաջնությունում հանդես էին գալիս Հարություն Վարդանյանն ու Արթուր Պետրոսյանը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի (2-2), ընդ որում «Ցյուրիխին» պարտությունից փրկեց Արթուրը։ Նա խաղի վերջին րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Դա ընթացիկ առաջնությունում Արթուրի արդեն 8-րդ գոլն է։ «Ցյուրիխը» 21 խաղից հետո նույնքան միավորով 7-րդ տեղում է (10 թիմերի մրցավեճում)։
«Սերվետը», որի կազմում խաղում է Հարություն Վարդանյանը, 3-1 հաշվով պարտության մատնեց «Թունին»։ «Սերվետը 37 միավորով 3-րդ տեղում է։ Առաջատարը «Բազելն» է (59 միավոր), որը 6-0 հաշվով ջախջախեց «Քսամաքսին»։