«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2004-02-27 | #35, 2004-02-28 | #36, 2004-03-02


ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅԵՐ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 1 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրերս Լոս Անջելեսում ձերբակալվել է 20 մարդ, որոնք վերջին տարիներին ենթադրաբար թաքցրել են պետությունից իրենց իրական եկամուտները եւ որպես նպաստ ապօրինաբար ստացել մեծ գումարներՙ ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն դոլար։ Ձերբակալվածներից գրեթե բոլորը հայեր են։ Այս մասին գրում է «Լոս Անջելես դեյլի նյուս» թերթըՙ նշելով, թե նրանցից, օրինակ, Թագվորյանների ընտանիքը մեղադրվում է այն բանում, որ վերջին ինը տարվա ընթացքում պետությունից ստացել է 220 հազար դոլարի նպաստ, թեեւ դրա իրավունքը չուներ, քանի որ ավտոմեքենաների բիզնես ուներ Լոս Անջելեսի թաղամասերից մեկում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4