«ԱՄՆ իշխանությունները դիմել են Հայաստանինՙ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյին Ղազախստանում դեսպան նշանակելու կապակցությամբ։ Լրացել է Ջոն Օրդուեյիՙ Հայաստանում դիվանագիտական գործունեության 2 տարին։ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի բացատրությամբ, սա լիազորություններից վաղաժամկետ ազատում չէ։ ԱՄՆ դեսպանները սովորաբար հենց այդքան էլ աշխատում են Հայաստանում։ Թերեւս միայն Մայքլ Լեմոնը Հայաստանում մնաց 3 տարի։ Թե ով է լինելու Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը, Վարդան Օսկանյանը չհայտնեց։ Այդ մասին կհրապարակվի հավանաբար հաջորդ շաբաթ կամ մի փոքր ավելի ուշ։
Կ. Դ.