Ըստ մեր տրամադրության տակ գտնվող տեղեկությունների, առաջիկա օրերը ճակատագրական են լինելու Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի իշխանության համար։ Այսօր Բաթումում եւ ինքնավար հանրապետության տարբեր բնակավայրերում ցույցեր են նախապատրաստվում «Առյուծի» դեմՙ վերջինիս հրաժարականի պահանջով։ Ցույցերը կազմակերպված են Վրաստանի վարչապետ Ժվանիայի համախոհների կողմից, որոնք աջակցում են նախագահ Սաակաշվիլուն։ Ցույցերի ընթացքում ակնկալվում են բախումներ ցուցարարների եւ Աբաշիձեի կողմնակիցների միջեւ։ Ըստ նախապես պատրաստված մի սցենարի, ակնկալվում է ցույցերի եւ միջադեպերի շարունակություն երկուշաբթի օրը, մարտի 15-ին, որն էլ, ըստ թբիլիսյան որոշ աղբյուրների, վերջին օրը կհանդիսանա Ասլան Աբաշիձեի իշխանության։