ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, 12 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մարտի 12-ի առավոտյան ոտքերին հրազենային վերքերով Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի զինվորներ 20-ամյա Ռաֆայել Հարությունյանը եւ 22-ամյա Գագիկ Կոլոտյանը։ Վիրավորված երկու զինծառայողներն էլ Երեւանի բնակիչներ են։
Նոյեմբերյանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հենրիկ Հարությունյանը հայտնեց, որ վիրավորներից մեկին հիվանդանոցում բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից հետո նրանք հետագա բուժման համար տեղափոխվել են Երեւան։ Չհաջողվեց պարզել, թե զինվորները ադրբեջանական զինուժի կրակից, թե՞ այլ պատահարի հետեւանքով են վիրավորվել։