Ինչպես հաղորդել է ռուսական «Մայակ» ռադիոկայանը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 1921 թվականի Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված Կարսի պայմանագիրը իր ուժը չի կորցրել, հավելելով, որ ըստ այդ պայմանագրի, Թուրքիան համաձայնել էր զիջել Աջարիան Վրաստանին այն պայմանով, որ վերջինս կապահովի Աջարիայի ինքնավարության ամենաբարձր կարգավիճակը։