ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, մարտի վերջին կիրակի օրը հայտարարվում է «ամառային» ժամանակի սկիզբը։ Ըստ այդմ, մարտի 28-ին, ժամը 2-ին ժամացույցի սլաքները պետք է տանել մեկ ժամ առաջ։