«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2004-03-20 | #50, 2004-03-23 | #51, 2004-03-24


«ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԱԶԴԻ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՎՐԱ»

Նշեց Գեորգիուս Վասիլակիսը

«Արմենտելի» գլխավոր գործադիր տնօրեն Գեորգիուս Վասիլակիսը լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով թիվ 60 լիցենզիայի փոփոխություններին, որոնցով ընկերությունը զրկվում է մենաշնորհից բջջային կապի եւ տվյալների փոխանակման ոլորտներում, վերստին միակողմանի եւ սուբյեկտիվ համարեց Հայաստանի կառավարության այդ որոշումը։ Նա նշեց, որ այդ որոշումը հակասում է «Արմենտելին» 15 տարով մենաշնորհ տալու Հայաստանի կառավարության կնքած միջազգային պայմանագրին, ինչի կապակցությամբ իրենք դիմել են միջազգային արբիտրաժ։

Միակ նորությունը, որ Գեորգիուս Վասիլակիսը հայտնեց, այն էր, որ Հունաստանի ընտրությունների արդյունքները չեն ազդի «Արմենտելի» վրա, քանի որ այնտեղ աշխատում են տարբեր կուսակցությունների մարդիկ։ Մեկ այլ հարցի պատասխանելով, «Արմենտելի» ղեկավարը ընդունեց, որ, այնուամենայնիվ, թերացումներ եղել են նաեւ «Արմենտելի» պաշտոնյաների կողմից։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4