«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2004-03-23 | #51, 2004-03-24 | #52, 2004-03-25


ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Դրեզդենում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում գերազանց է հանդես գալիս Լիլիթ Մկրտչյանը։ 3-րդ տուրում Լիլիթը սեւ խաղաքարերով պարտության մատնեց Եվրոպայի չեմպիոնուհի, բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովային։ Այս հաղթանակն արժեւորվում է նաեւ նրանով, որ Ստեֆանովան իր վարկանիշով (2478) առաջնության 108 մասնակիցների թվում զբաղեցնում է 2-րդ տեղըՙ զիջելով միայն շվեդ գրոսմայստեր Պիա Կրամլինգին (2488)։ Լիլիթ Մկրտչյանն իր վարկանիշով 25-րդ տեղում է (2395)։ Լիլիթը 3 տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով Պենգի, Սեդինայի, Պեդհայդի, Լոմինայշվիլու, Բյոյկովիչի եւ Պոգոնինայի հետ ստանձնել է առաջատարի դերը։

3-րդ տուրը հաջող էր նաեւ Հայաստանի մյուս երկու պատվիրակների համար։ Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Հունաստանը ներկայացնող Վերա Պապադոպուլոյին, իսկ Աշինյանը հաղթեց Զիմինային։ Դանիելյանը վաստակել է 2,5 միավոր, Աղինյանի հաշվին գրանցված է 2 միավոր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4