ԱՊՀ գործադիր կոմիտեն տեղեկացնում է, որ Մոսկվայում մարտի 24-25-ը նախատեսված «Ներդրումային քաղաքականությունն ԱՊՀ-ում. շահագրգռություն եւ փոխգործողություն» համաժողովի անցկացումը հետաձգվում է։ Մոսկվայից ստացված լրատվության համաձայն, հետաձգումը պայմանավորված է ՌԴ կառավարությունում իրականացվող կառուցվածքային փոփոխություններով եւ այդ միջոցառման նախապատրաստմանը մասնակցող վերակազմող մարմինների դիմումներով։
Համաժողովի անցկացման ժամկետի մասին լրացուցիչ կհայտարարվի ապրիլին։ Համաժողովին մասնակցելու ցանկություն են հայտնել ԱՊՀ 11 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում նախարարությունների ու գերատեսչությունների, բանկերի, խոշորագույն կորպորացիաների ու ձեռնարկությունների ղեկավարներ, գիտնականներ ու մասնագետներ, ինչպես նաեւ տարածաշրջանային ղեկավարներ։
Համաժողովի մասնակիցները շահագրգռված են ներդրումների ոլորտում տնտեսական համագործակցության զարգացմամբ։ Ներդրումային քաղաքականությունն առանձնակի հետաքրքրություն է առաջացնում էներգետիկայի, հեռահաղորդակցությունների, ջրային ռեսուրսների, ԱՊՀ ֆինանսական շուկաների բնագավառներում։
Մասնակիցների գրանցումը շարունակվում է։ Ինտերնետային տեղեկություններ կարելի է ստանալ www.cisdc.ru սայթից։ Հեռախոսահամարներն ենՙ (095) 924-2548, 925-2988, ֆաքսի համարըՙ (095) 298-2808, e-mail։ info@cisdc.ru.