«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ Սահմանադրական իրավունք միության նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտարարություն են ստորագրել երեկՙ պահանջելով ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու հանցանքով շուրջ 4 տարուց ի վեր Շուշիի բանտում արգելափակված գեներալ Սամվել Բաբայանի ազատ արձակումը։ Զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանում վերջերս ազատ արձակվող «ազգային հերոսների» օրինակի հետ, երկու կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ «Սամվել Բաբայանին բանտում պահելը եւ նրան անհապաղ ազատ չարձակելը դիտվելու է որպես իշխանությունների կողմից ներազգային հանդուրժողականության մթնոլորտի եւ միաբանության հաստատման դեմ կատարվող եւս մեկ քայլ»։