«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2004-03-24 | #52, 2004-03-25 | #53, 2004-03-26


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՆԱՐԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՇԵԼ

Բաքվի «Զերկալո» թերթը գրում է, որ մարտի 31-ին Ադրբեջանի մայրաքաղաքում, Նախիջեւանում, Գյանջայում եւ այլ քաղաքներում նշվելու է հայերի իրականացրած ադրբեջանցիների «ցեղասպանության» տարելիցը։ Այս առիթով նախագահ Իլհամ Ալիեւը հատուկ ուղերձ կհղի Ադրբեջանի ժողովրդին։ Այդ օրը երկրի ղեկավարությունը կայցելի շեհիդների ծառուղի, որտեղ Ալիեւը ծաղկեպսակ կդնի «ցեղասպանության զոհերի հիշատակին»։

Ուշագրավ է, որ ադրբեջանցիները այսպես կոչված ցեղասպանության տարելիցը (տակավին չի նշվում թվականը, թե երբ են հայերը կոտորել ադրբեջանցիներին) նշում են հիմնականում այն քաղաքներում, որտեղ տարբեր տարիների կոտորվել են հայերը։ Այսպես, 1988-90 թթ., երբ դեռ գոյություն ուներ ԽՍՀՄ-ը, ադրբեջանցիները կոտորեցին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի (Գյանջա) հայությանը։ 20-րդ դարի սկզբին, երբ աշխարհի քաղաքական քարտեզում գծագրվեց նոր պետությունՙ մուսավաթական Ադրբեջանը կամ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, կովկասյան թաթարները (հետագայում նրանց տվեցին ադրբեջանցի անունը) 1918-20 թթ. կազմակերպեցին հայկական ջարդեր Բաքվում (1918 թ. սեպտեմբեր), Շուշիում (1920 թ. մարտ) եւ այլ բնակավայրերում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4