«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2004-03-24 | #52, 2004-03-25 | #53, 2004-03-26


ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌԱՖԻԿ ՀԱՐԻՐԻՆ

Հայաստանի վարչապետի հրավերով ապրիլի 1¬2-ը պաշտոնական այցով Երեւան կժամանի Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրինՙ 60 հոգանոց պատվիրակության գլխավորությամբ։ Հայաստանում Լիբանանի դեսպանատնից տեղեկացանք, որ Հարիրիին ուղեկցում են 4 նախարարներ, այդ երկրի խորհրդարանի հայազգի 4 պատգամավորներ, գործարար շրջանակների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Վարչապետ Հարիրին հանդիպումներ կունենա նախագահ Քոչարյանի, վարչապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Այցի շրջանակներում տեղի կունենա հայ-լիբանանյան միջկառավարական խորհրդի նիստ։ Սա վարչապետ Հարիրիի երրորդ այցելությունն է Հայաստան, երկրորդըՙ պաշտոնական։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4