Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի երեկվա որոշմամբ պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանն ազատվել է պաշտոնից, եւ նրա փոխարեն նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Կարինե Կիրակոսյանը։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է Էդիկ Բարսեղյանը, որին նույն պաշտոնում հաջորդել է Սուրիկ Խաչատրյանը, որ առավել հայտնի է «Լիսկա» մականունով։ Էդիկ Բարսեղյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների վարչության պետ։
Քաղաքական նույնիսկ իշխանամետ շրջանակները տարակուսանք են հայտնում Սուրիկ Խաչատրյանի մարզպետ նշանակման նպատակահարմարության վերաբերյալ։ Նա համարվում է վարկաբեկված անձ, Գորիսում ու ողջ մարզում հայտնի իր հանցավոր գործունեությամբ եւ խուլիգանական արարքներով։