Երեւան, 25 մարտ, Նոյյան տապան։ «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնի հրավերով Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Վասիլի Լանովոյը եւ Եվգենի Կնյազեւն ապրիլի 2-4-ը հյուրախաղերով հանդես կգան Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Ինչպես հայտնեց կենտրոնի մամուլի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը, դերասանները կներկայացնեն Էրիկ Շմիդի «Ձոն Եվային» պիեսըՙ Սերգեյ Յաշինի բեմադրությամբ։