Երեկ ուշ երեկոյան խմբագրությունում լուր ստացվեց, որ Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանին ազատել են պաշտոնից։ Ստուգելով լուրի ճշգրտությունը, «Ազգը» պարզեց, որ ոչ միայն պրն Մարտիրոսյանի, այլեւ պետական մի շարք այլ բուհերի ռեկտորների պաշտոնից ազատման հարցն օրակարգում է գտնվում, նկատի ունենալով ոչ առեւտրային պետական հիմնարկների մասին վերջերս ընդունված որոշումը, որը նախատեսում է 65 տարին լրացածների պաշտոնաթողությունը։ Համենայն դեպս, մեր աղբյուրը հստակեցրեց, որ Երեւանի պետհամալսարանի, բժշկական համալսարանի եւ մյուս բուհերի ռեկտորներին, ովքեր լրացրել են սահմանային տարիքը, հանձնարարվել է առժամանակ շարունակել իրենց պաշտոնավարումը։