Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 4-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց առաջատարներից մեկիՙ գերմանացի գրոսմայստեր Էլիզաբեթ Պետցի հետ։ Վերջինս իր վարկանիշով 23-րդ տեղում է (2399)։ Հաջող խաղաց Էլինա Դանիելյանը, որը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց հոլանդուհի Թեա Բոսբոմ-Լանչավային։ Իսկ ահա Նելլի Աղինյանը անգլիացի Ջովանկա Հոուսկայի հետ պարտիայում անհաջողության մատնվեց։
4 տուրից հետո առաջնության միանձնյա առաջատարի դերը ստանձնեց Ցհաոգին Պենգը, որը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով Իտալիան ներկայացնող Ելենա Սեդինային։ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը Պետցի, Կրամլինգի, Լոմինեիշվիլու, Պոգոնինայի, Կոսինցեւայի եւ Բոյկովիչի հետ 3,5 միավորով բաժանում են 2-9-րդ տեղերը։ 5-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը մրցելու է Պիա Կրամլինգի, իսկ Էլինա Դանիելյանըՙ Մայա Լոմինեիշվիլու հետ։