«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2004-03-24 | #52, 2004-03-25 | #53, 2004-03-26


ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ՎՐԱ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԹՈՂՆԻ

Ի պատասխան «Ազգի» հարցին, թե նկատի ունենալով վերջին մեկ-երկու ամսվա թանկացումները, ինչպիսի՞ն են սղաճի ցուցանիշներն այս տարվա առաջին երեք ամիսներին, կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ասաց, որ հունվար-փետրվար ամիսներին սղաճը կազմել է 2,5 տոկոս։ Դա համապատասխանում է ՀՀ ԿԲ կանխատեսումներին։ Ակնկալվում է, որ այս ցուցանիշը կայուն կմնա մարտ-ապրիլ ամիսներին։ Դրանից հետո կսկսվեն սեզոնային դեֆլյացիոն երեւույթները, իսկ 4-րդ եռամսյակում կրկին գնաճ կարձանագրվի։ ԿԲ նախագահն ընդգծեց, որ այն ապրանքները, որոնց գները աճել են, մեծ տեղ չեն զբաղեցնում սպառողական զամբյուղում, ուստի էական ազդեցություն չեն թողնում նրա արժեքի վրա։ Նա նաեւ նշեց, որ շաբաթական եւ ամսական կտրվածքով վերլուծություններ են ստացվում երկու աղբյուրներիցՙ ԿԲ մոնիտորինգի կենտրոնից եւ ազգային վիճակագրական ծառայությունից։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4