«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2004-03-24 | #52, 2004-03-25 | #53, 2004-03-26


ՎԵՐՋԱՊԵՍ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ

Մարտի 22-ին, երեկոյան ժամը 22։40-ի սահմաններում իր տան բակում երեք անհայտ անձինք հարձակում են գործել «Արդարություն» դաշինքի շտաբի կոորդինատոր, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի վրա։ Քաշքշուկից պատգամավորը ստացել է աջ այտոսկրի վնասվածք, խլել են պատգամավորի կաշվե բաճկոնը եւ դիմել փախուստի։

Ինչպես երեկ տեղեկացրեց պրն Դալլաքյանը, նա սկզբից չի ցանկացել աղմուկ հանել, սակայն երբ դեպքի մասին տպվել է թերթերում, նոր կատարվածի մասին տեղեկացրել է Ազգային ժողովին։ Մարտի 23-ին, առավոտյան ժամը 9։30-ից մինչեւ 14։30-ը պրն Դալլաքյանը հրավիրվել է ոստիկանություն ու մանրամասն բացատրություն է գրել կատարվածի մասին։ Նրան նաեւ տարել են դատաբժշկական փորձաքննության, որից էլ պարզվել է, որ պրն Դալլաքյանը հարվածից դեմքի վրա ստացել է մարմնական վնասվածք։ Մարտի 25-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում հարուցվել է քրեական գործ, եւ օրինազանցներին հայտնաբերելու համար աշխատանքներ են տարվում։

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4