«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2004-03-25 | #53, 2004-03-26 | #54, 2004-03-27


ՇԱՀԲԱԶՅԱՆԻ «ՊԵՐԵԴԱՉՈՒ» ՓՈՂՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՏՎՈՂ ԿԼԻՆԻ

Արամ Զավենի Սարգսյանն այսուհետեւ գումար է տալուՙ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ազատազրկման դատապարտված Գեղամ Շահբազյանին «պերեդաչի» տանելու համար։ «Ազգին» հասած հավաստի տեղեկությունների համաձայն, Գեղամ Շահբազյանն իրեն այցելած որդուն հարցրել էՙ ինչո՞ւ ինձ ուտելիք չեք բերում։ Որդին պատասխանել է, թե տանը հացի փող չկա։ Շահբազյանն ասել էՙ գնա, Արամ Սարգսյանին ասա թող փող տա։

Արամ Սարգսյանը Գեղամ Շահբազյանի որդու խնդրանքը չի մերժել, 15 հազար դրամ է տվել եւ խոստացել, որ այսուհետեւ ամեն ամիս «պերեդաչու» փողը ինքը կտա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4