Ընդդիմության մարտի 24-ի հայտնի ժողովի արդյունքում ծնված համաձայնագիրը միայն երեկ տրամադրվեց մամուլին։ Հայտարարությունը հրապարակում ենք նույնությամբ, հետագայում դրան անդրադառնալու խոստումով։
«Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն կուսակցությունը» ստանձնում են պատասխանատվությունՙ գլխավորել համաժողովրդական պահանջների կատարմանն ուղղված գործընթացները, այն էՙ ապօրինի վարչախմբի հեռացում, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի հաստատում եւ օրինական իշխանության ձեւավորում։ Այդ նպատակով կողմերը եկել են համաձայնությանՙ միասին կազմակերպել համազգային անհնազանդության հանրահավաք ոչ ուշ, քան մինչեւ ս. թ. ապրիլի 13-ը։ Հանրահավաքի անցկացման ժամկետը կհայտարարվի ապրիլի 5-ին։ Այդ օրը «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն կուսակցությունը» հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Մենք վերստին հաստատում ենք մեր վճռականությունը պայքարելու այնքան ժամանակ, մինչեւ երկրում չիրականացվի իշխանափոխություն»։
Ստեփան Դեմիրճյան, Արտաշես Գեղամյան