Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն 4-օրյա այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Հայաստանի ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության հետ։ Հանդիպումների ընթացքում մասնավորապես մտքեր են փոխանակվել սահմանադրական բարեփոխումների, ընտրական օրենսգրքի, քվեարկության ընթացքում ընտրացուցակների, ինչպես նաեւ ուսումնասիրվել է «այն օրենքը, որ վերաբերում է ժողովների ազատությանը»։ Երեկ մամուլի ասուլիսում, պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ԵՄ-ը Հայաստանում սպասվող ցույցերի, իշխանափոխության առնչությամբ, ասաց. «Թույլ տվեք անկեղծորեն ասել, որ ԵՄ-ը շահագրգռված է, որպեսզի Հայաստանն ունենա օրենք, որը թույլ է տալիս մարդկանց հավաքներ եւ նույնիսկ խաղաղ ցույցեր անցկացնել։ Դա չի նշանակում, որ ԵՄ-ն աջակցում կամ ընդդիմանում է այս կամ այն ցույցին։ Սա սկզբունքային դիրքորոշում է։ Շատ կարեւոր է, որ Հայաստանի օրենսդրությունը երաշխավորի քաղաքացիական իրավունքները։ Մենք կողմնակից ենք հօգուտ օրենքի, թե ինչպես է կիրառվում այդ օրենքըՙ այլ հարց է»։