«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2004-03-25 | #53, 2004-03-26 | #54, 2004-03-27


ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բուհերի վարչության պետ Ռուբիկ Գասպարյանը եւ Երեւանի պետական համալսարանի ուսումնական մասի վարիչ Ալեքսանդր Գրիգորյանը կտրականապես հերքեցին ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի պաշտոնանկության մասին լուրը։ Նշենք, որ, ըստ տարածված լուրերի, ԵՊՀ, ինչպես նաեւ Հայաստանի մի շարք այլ պետական բուհերի ռեկտորների սպասվող պաշտոնանկությունը կապված է «Ոչ առեւտրային պետական հիմնարկների մասին» վերջերս ընդունված որոշման հետ, որ նախատեսում է 65 տարին լրացածների պաշտոնաթողություն։ «Ազգ» օրաթերթը, վկայակոչելով իր աղբյուրը, նշում է, Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ մյուս բուհերի ռեկտորներին, որոնց 65 տարին արդեն լրացել է, հանձնարարվել է առժամանակ շարունակել պաշտոնավարությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4