ՄՈՍԿՎԱ, 26 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկահայ գիտնական Ռայմոն Դամադյանը, որին անցյալ տարի չտրվեց Նոբելյան մրցանակ, արժանացել Է Ֆիլադելֆիայի մի ինստիտուտի ամենամյա մրցանակին եւ 250 հազար դրամական պարգեւի։ Հետաքրքրականն այն Է, գրում Է «Իզվեստիան», որ Դամադյանը մրցանակին արժանացել Է, ոչ թե իր գիտական նվաճումների, այլ գործարարության բնագավառում ներդրման համար։ Այսպիսով գնահատվել Է Դամադյանի աշխատանքը, այսինքն, իր հայտնագործության հիման վրա արտադրված մագնիսական սարքերը լայն գործածության առարկա դարձնելու ներդրումը եւ նման առաջին կոմերցիոն սարքավորումների ստեղծումը։