«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2004-03-26 | #54, 2004-03-27 | #55, 2004-03-30


ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ՆՈՒՅՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ

Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու նոր կարգի օրինագծի վերաբերյալ «Ազգը» փորձեց պարզել հանրահավաքների, ցույցերի ու երթերի պատրաստվող ընդդիմադիրների կարծիքը։

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Դա հակաժողովրդական օրենք է, քանի որ հակասում է սահմանադրության 26-րդ հոդվածինՙ ոտնահարելով հանրահավաքներ, ցույցեր ու երթեր կազմակերպելու քաղաքացիների իրավունքները։ Հրապարակային միջոցառում իրականացնելու համար նրանք թույլտվություններ չպետք է ստանան իշխանություններից, պետք է միայն տեղյակ պահեն այդ մասին»։ Մեր այն դիտողությանը, թե օրինագծի հեղինակները որպես նորույթ ու առավելություն նշում են հենց թույլտվության մեխանիզմի փոխարինումը իրազեկման մեխանիզմով, «Արդարության» ներկայացուցիչը պատասխանեց. «Իրազեկման իմաստը օրինագծում նույնն է, ինչ թույլտվությանը, նույն գաղափարաբանությունն է, եւ իրականացման ձեւերը։ Անվանումն է փոխվել»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4