ԲԱՔՈՒ, 29 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Ղարաբաղյան խնդրի կարգավորման առաջարկությունը պետք է բխի հենց հակամարտության կողմերից, քանի որ Մինսկի խումբը տվյալ դեպքում հանդես է գալիս իբրեւ միջնորդ», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթեյջը։ Ըստ նրա, հաղորդում է Էմ Փի Էյ-ը, ուշ թե շուտ կողմերը համաձայնության կգան եւ համատեղ կքննարկեն խնդիրները։ Ըստ Արմիթեյջի, Մինսկի խմբում միշտ կան նոր առաջարկներ, որոնք պետք է քննարկվեն համատեղ։ «Եթե Ղարաբաղյան խնդիրը հեշտ լիներ լուծել, վաղուց էր լուծվել», եզրակացրել է Արմիթեյջը։