ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության պաշտպանական ծրագրավորման եւ քաղաքականության վարչության պետ, գեներալ-մայոր Ջեֆրի Քոհլերը մարտի 30-ին երկօրյա աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, ԱՄՆ-ի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյան կհանդիպի ՀՀ նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հետ։ Ջ. Քոհլերը կայցելի նաեւ ՀՀ ԶՈւ 12-րդ խաղաղապահ գումարտակ։