«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2004-03-26 | #54, 2004-03-27 | #55, 2004-03-30


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

ԲԱՔՈՒ, 29 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ինչպես հայտնի է դարձել Էմ Փի Էյ-ին, ԱՄՆ Կոնգրեսում պաշտոնապես գրանցվել է Ադրբեջանի գծով աշխատանքային խումբ։ Խմբի համանախագահներ են հանրապետական Կուրտ Ուելդոնը եւ դեմոկրատ Սոլոմոն Օտսին։ Խմբի կազմը, լրագրողներին հայտնել է Ուելդոնը, դեռ հստակ չէ, ենթադրաբար նրա մեջ կընդգրկվեն Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի մոտ 30 անդամներ։ Ըստ նրա, կառույցը պաշտպանելու է Ադրբեջանի շահերը Կոնգրեսում եւ նոր ազդակ կհաղորդի ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը։ Մնում է պարզել, թե իրո՞ք ԱՄՆ Կոնգրեսում կան այդպիսի մարդիկ։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ ԱՄՆ Կոնգրեսում աշխատանքային խմբեր գործում են Ուկրաինայի եւ Հայաստանի գծով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4