Ավանդության համաձայն, Երեւանի կոնյակի գործարանում կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության գլխավոր «Արտավազդը» (արձանիկը) շնորհվեց հանրապետության ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի ինստիտուտի պրոֆեսոր Գրիգոր Մկրտչյանին։
Կնոջ լավագույն դերի համար «Արտավազդ» մեդալ շնորհվեց Նարե Հայկազյանին, տղամարդու լավագույն դերի համարՙ Արա Դխտրիկյանին, ինչպես նաեւՙ Զավեն Աբրահամյանին։
Արտաշատի թատրոնի վերանորոգմանն աջակցելու համար «Արտավազդ» մեդալի ժամանակին արժանացել է այժմ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը։ Բա՜...
Ամեն դեպքում, այս անգամ եւս մրցանակակիրները որոշվեցին, որոնց թվում են նաեւ մարզային թատրոնների ներկայացուցիչներ։
Ի տարբերություն նախորդ տարիների, միայն մեկըՙ Գրիգոր Մկրտչյանն արձանիկ ստացավ, մյուսներըՙ միայն մեդալներ եւ կոնյակներ։
Ա. Կ.