«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2004-03-26 | #54, 2004-03-27 | #55, 2004-03-30


ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՌՅԱԿՈՒՄ Է

Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթեց Բոյկովիչին, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Կոսինցեւայի հետ։ Հաջողությունն ուղեկցեց նաեւ Նելլի Աղինյանին, որը պարտության մատնեց Ապանավիցութեին։ Այս տուրում առաջին կես միավորը կորցրեց Պենգը, որը 5 անընդմեջ հաղթանակներից հետո ոչ-ոքի ավարտեց պարտիան Կրամլինգի հետ։

Ցավոք, 7-րդ տուրն անհաջող էր հայ շախմատիստուհիների համար։ Լիլիթ Մկրտչյանն իր անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին։ Աղինյանն էլ պարտվեց Ցալոտեսկուից։ Եվ միայն Էլինա Դանիելյանին հաջողվեց կես միավոր վաստակելՙ ոչ-ոքի խաղալով ռուսաստանցի Սլավինայի հետ։ Պենգը կրկին հաջող խաղացՙ հաղթելով Արախամիային։

8-րդ տուրում Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Զիմինային եւ վաստակեց 6,5 միավոր։ Առաջատարըՙ Ժաոկին Պենգը ոչ-ոքի ավարտելով պարտիան Եվրոպայի ներկայիս չեմպիոնուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ, իր միավորների քանակը հասցրեց 7-ի։ 6,5 միավոր ունի նաեւ ռուսաստանցի Իրինա Սլավինան, որը հաղթեց Պիա Կրամլինգին։ Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 5 միավոր։ Լիլիթը 8-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ուկրաինուհի Իննա Գապոնենկոյի հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4