«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2004-03-26 | #54, 2004-03-27 | #55, 2004-03-30


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ 100 ՄԼՆ ԵՎՐՈ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում էներգետիկ այլընտրանքային հզորություն ունենալու համար անհրաժեշտ է մոտ 1 մլրդ դոլար։ Եվրամիությունը ՀԱԷԿ-ի փակման համար առաջարկում է 100 մլն եվրո։ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, այդ պայմանը, բնականաբար, հայկական կողմի համար անընդունելի Է։ Ներկայումս շարունակվում են Եվրամիության հետ բանակցությունները։ «Եթե Եվրամիությունը ցույց տա ֆինանսավորման այն աղբյուրները, որոնք կարող են հիմք ծառայել Հայաստանում նոր հզորությունների կառուցման համար, ապա միայն դրանից հետո հնարավոր կլինի հայտարարել ՀԱԷԿ-ի փակման մասին։ Այսօր, չունենալով ֆինանսավորման այդպիսի աղբյուրների վերաբերյալ պատկերացում, խոսել ՀԱԷԿ-ի փակման ժամկետների մասին, անընդունելի եմ համարում», ասաց նախարարը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4