Այսօր եւ վաղը երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի մայրաքաղաքում է գտնվելու Հայաստանի պաշտպանության նախարար եւ անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանըՙ Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Վանո Մերաբիշվիլու հրավերով։ Այս մասին «Ազգը» տեղեկացավ Թբիլիսիում Հայաստանի դեսպանությունից։ Սերժ Սարգսյանն այցի ընթացքում հանդիպելու է նախագահ Սաակաշվիլու, վարչապետ Զուրաբ Ժվանիայի, Վրաստանի զինված ուժերի հրամանատար Գիվի Իուկուրիձեի եւ, անշուշտ, Մերաբիշվիլու հետ։
Սարգսյանի հանդիպումը իր վրաց գործընկերոջՙ պաշտպանության նախարար Գելա Բեժուաշվիլու հետ նախատեսված չէ, քանի որ վերջինս այս օրերին Վրաստանում չէ։