«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2004-03-30 | #56, 2004-03-31 | #57, 2004-04-01


«ՀԱՆՑԱԳՈՐԾ ՎԱՐՉԱԽՄԲԻ» ԳԵՐԻՆԵՐԸ

Երեկ մամուլի ասուլիսում Արտաշես Գեղամյանը հարկ համարեց, ընդ որում բավականին ծավալուն, անդրադառնալ նախօրեին «Ազգում» տպագրված «Արտաշես Գեղամյանը վրդովված է, իզուր...» հրապարակմանը։ «Հեղինակավոր թերթ եք, շատ էլ տերը փոխվել է, բայց թերթի որդեգրած գիծը չպիտի փոխվի, չէ՞։ Ինչո՞վ է պայմանավորված, որ նման հերյուրանքով լի հոդված եք տպագրել։ Ինչ ուզում եք ասեք, թող գործին օգուտ լինի։ Թող հանրապետությանը ձեր գրածն օգուտ բերի։ Ինչո՞ւ եք ուզում կեղծ լուրեր տարածելով հեղինակազրկել մարդկանց։ Չի ստացվելու։ Դուք հիշեք, թե ինչ զղջանքներ են ունեցել այն մարդիկ, ովքեր ժամանակին ստորագրել են Սոլժենիցինի դեմ թխված մեղադրանքի տակ։ Եվ իրենք իրենց չեն ներել այն մտավորականները եւ այն լրատվամիջոցները, ովքեր հետապնդել են Պաստեռնակին, Մալդենշտամին, Դովլաթովին», ասաց Գեղամյանը։ Ժամանակը ցույց կտա, թե ով է այս «հանցագործ վարչախմբի» գերին։ Ուզում ենք հիշեցնել, որ «Ազգը» նախօրեին տպագրած հրապարակման մեջ Գեղամյանի անձը վիրավորող որեւէ բառ չի գրել։ Պարզապես «Ազգը» գրել էր, որ Գեղամյանն իրավունք չունի «մեզ եւ մեր ողջ ժողովրդին ստիպել իրեն սիրահարված լինելու»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4